Իմ տարեվերջյան ասուլիսում պետք է ունենանք եւս հարյուր փաստ նոր Հայաստանի մասին

MasterNews

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր, անցկացնում է հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 33 հարց, որից 20-ը՝ չզեկուցվող:

Մինչ օրակարգում ընդգրկված հարցերին անցնելը, վարչապետը անդրադարձավ պաշտոնավարման մեկ տարվան, շնորհակալություն հայտնեց կառավարության անդամներին համատեղ աշխատանքի համար:

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ համատեղ աշխատանքի համար, այս ընթացքում բոլոր այն մարդիկ, ում հետ աշխատել ենք, ուզում եմ շնորհակալություն հայտնել», — ասաց վարչապետը ինչից հետո հնչեցին ծափահարություններ:

«Երեկ չէ առաջին օրը ես ասուլիսով հանդես եկա ու հրապարակեցի 100 փաստ նոր Հայաստանի մասին, որտեղ փորձեցի ամփոփել մեր կառավարության գործունեության մեկ տարվա արդյունքները: Ես կարող եմ ասել, որ այս փաստաթուղթը շատ կարեւորում եմ, որովհետեւ դա շատ կոնկրետ ցույց է տալիս, թե ինչ ենք արել մենք, ըստ էության, դրանով հաշվետվողականության նոր նշաձող է սահմանվել իմ կարծիքով, ու մենք հենց այսպիսի ձեւաչափ պետք է կիրառենք: Ես ուզում եմ մեզ համար որպես խնդիր ձեւակերպենք, որ իմ տարեվերջյան ասուլիսում պետք է ունենանք եւս հարյուր փաստ նոր Հայաստանի մասին», — ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վերջինս նշեց՝ ակնկալում է, որ բոլոր նախարարները, առնընթեր մարմինների բոլոր անդամները հենց այս չափանիշով պետք է աշխատեն:

«Մենք պետք է անդրադարձ կատարենք մեր կատարած աշխատանքի  արդյունքում արձանագրված այն փաստերին, որոնք ՀՀ քաղաքացու կյանքում կոնկրետ բան են փոխում, մենք ոչ թե կսապասենք մինչեւ դեկտեմբեր, այլ փաստերի հավաքագրումը, ստեղծումը կլինի մեր ամենօրյա աշխատանքի հիմնական իմաստը ու ես ըստ այդմ կգնահատեմ մեր կառավարության անդամների, նախարարների, առնընթեր մարմինների աշխատանքը», — ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս մեկ տարվա ընթացքում տեղի են ունեցել քաղաքական բուռն իրադարձություններ եւ կառավարությունը ձեւավորվել է հենց դեկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով:

Նա հիշեցրեց, որ Աժ-ն ընդունել է Կառավարության կառուցվածքի մասին նոր օրենքը: «Մենք առաջիկայում դա պետք է կյանքի կոչենք, բայց դա որեւէ կերպ չպետք է նվազեցնի մեր աշխատանքի տեմպը», — ասաց նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ իրենց ամենակարեւոր խնդիրը բյուջեի ծախսային մասի բնականոն ընթացքն է: Անդրադառնալով ճանապարհաշինարարությանը` վարչապետն ընդգծեց` եթե որեւէ մեկը իր պայմանագրային պարտավորությունները դիտավորյալ չի կատարում, պետք է նախատեսել քրեական պատասխանատվություն:

«Ոսկեպար-Նոյեմբերյանի հատվածում տեղի ունեցած պատմությունը մենք այս տարի չպետք է ունենանք: Մենք պետք է մտածենք օրենսդրական փոփոխություններ անելու մասին, որ եթե որեւէ մեկը իր պայմանագրային պարտավորությունները դիտավորյալ կերպով չի կատարում, իսկ դա ակնհայտ է, եթե որեւէ մեկը անորակ ճանապարհ է կառուցում, ինքը գիտի, որ անորակ ճանապարհ է կառուցում եւ պետք է մտածել, թե այստեղ պետությունը իր շահերը պաշտպանելու ինչ հավելյալ մեխանիզմներ կարող է ունենալ, ընդհուպ՝ քրեական պատասխանատվություն նախատեսելը»,- եզրափակեց վարչապետը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Վարույթ է նախաձեռնվում՝ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ բեմադրված մահափորձի հանգամանքը ստուգելու համար․ Գլխավոր դատախազ

Ազգային ժողովում այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքվեց, թե դատախազությունն ի՞նչ է անում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ […]
Share
Instagram
Telegram