Երեւանում նոր վերելակներ կտեղադրեն, իսկ բնակիչները տարիների ընթացքում կվճարեն. ասել է Մարությանը

MasterNews

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր Երեւանի 2800-ամյակին նվիրված այգու բացումից հետո խոսել է լրագրողների հետ: Նա անդրադարձել է Երեւանում վերելակները փոխելու խնդրին:

«Մենք առաջին օրվանից սկսված ծրագիրը գրում ենք, որ վերելակներն ամբողջությամբ մեծ ծրագրով փոխարինվեն: Բայց այս հարցում մեզ հետ պետք է լինեն նաեւ բնակիչները: Քաղաքային իշխանությունը միայնակ ի զորու չէ այս հարցը լուծել. սա միլիոնավոր, տասնյակ միլիոնավոր դոլարներին համարժեք ՀՀ դրամի ներդրում է պահանջում: Հաշվարկներ մոտավորապես կան:

Քանի որ գույքը՝ վերելակները, պատկանում են բնակիչներին, շենքի ներսում գտնվող ամեն ինչը նրանց գույքն է, օրենքով կարող են նույնիսկ թույլ չտալ մեզ ինչ-որ գործողություններ անել: Մեր հարցն է՝ մենք փոխարինենք վերելակները, եւ բնակիչները տարիների ընթացքում վճարեն, քանի որ այդ վերելակներն իրենց են լինելու»,- ասել է նա՝ ավելացնելով, որ ծրագիրը պատրաստ կլինի մոտակա ամիսների ընթացքում, քանի որ այն ծավալուն աշխատանք է պահանջում:

Մարությանը նաեւ անդրադարձել է քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձները բարձրացնելու հարցին:

«Ես ասել եմ, որ ոչ մի լումա ավելի չի գնում աշխատավարձերի բարձացմանը կամ չբարձրացմանը այն, ինչ պլանավորված է բյուջեում: Իսկ աշխատավարձների բարձրացումը պետական սեկտորում բազմիցս տարիներ ի վեր… բոլորն ասում են, որ պետական աշխատողները քիչ են աշխատավարձ ստանում: Դա գիտե՞ք՝ որն է. ոնց որ ասենք՝ մեզ պետք է կանաչապատում: Կանաչապատենք, ասեն՝ շա՞տ» չեք կանաչապատում»,- ասել է նա:

Քաղաքապետը հատուկ ընդգծել է 2800-ամյակին նվիրված այգու կարեւորությունը ու շնորհակալություն հայտնել ներդրողներին:

«Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Վարդանյանների ընտանիքին այսպիսի հրաշք նվեր մատուցելու համար: Գիտեք՝ այս նվերը Երեւանի 2800-ամյակին է նվիրված: Իրական նվեր է, որովհետեւ շատերը գալիս են ասում են. «Մենք ուզում ենք Երեւանի համար մի բան անել: Տվեք այս մասը կանաչապատենք, այստեղ էլ մեծ ռեստորան դնենք»: Ասում եմ. «Հագելինե՛րս: Եթե ուզում եք նվեր անել ուղղակի այգի հիմնեք կամ եղած այգին վերակառուցեք»»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչու է այգին բացվում 2800-ամյակից ամիսներ անց, Մարությանը պատասխանել է.

«Պատճառն այն էր, որ ի սկզբանե նախատեսված էր մոտ 1 մլն դոլարի ներդրում, վերջում դա հասավ 5 մլն 200 հազարի: Ամեն ինչ արվել է ամենաբարձր որակով: Ընթացքում քաղաքապետարանն ամեն հարցում աջակցել է Վարդանյանների ընտանիքին, եւ ստացել ենք ամենաբարձր մակարդակի այգի»,- ասել է նա:

armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Սյունիքի մարզում 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Սույն թվականի մայիսի 10-ին, տեղական ժամանակով ժամը 09:21-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05:21-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության […]
Share
Instagram
Telegram