Արթուր Վանեցյանի առաջարկով՝ կառավարության նիստի օրակարգից հարց հանվեց

MasterNews

Կառավարության այսօրվա նիստում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն անդրադարձավ նիստի  օրակարգում ընդգրկված Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգը եւ հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին որոշման նախագծին, որը ներկայացրել էր Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը:

«Նախ ուզում եմ ասել, որ այս որոշումը չի ուղարկվել մեզ՝ ուսումնասիրելու ու կարծիք ստանալու, բայց նախնական ուսումնասիրության արդյունքում երեւում է, որ այս որոշման ընդունման դեպքում կուտակվելու են մի սերվերում տվյալներ, որոնք շատ գաղտնի են ու պարունակելու են մեր երկրի, այսպես ասենք, գետնի վրա, գետնի տակ եղած ողջ ինֆրաստրուկտուրան, ընդերքը, ինչպես նաեւ ամենակարեւորը՝ կոորդինատները եւ պարզ չէ թե այդ տեղեկությունները մենք ոնց ենք պաշտպանելու, ինչպես նաեւ պարզ չէ օգտվողների ցանկը: Առաջարկում եմ այս հարցը հանել օրակարգից, խորը քննարկելուց հետո նորից ընդգրկել», — ասաց Արթուր Վանեցյանը:

Սարհատ Պետրոսյանն էլ ասաց, որ այսօր քննարկվում է հայեցակարգը, ոչ թե համակարգ ստեղծելը: «Պարոն Վանեցյան, մինչեւ համակարգը ստեղծելը մեկ տարի ժամանակ ունենք ու ձեզ հետ միասին կփորձենք բոլոր ռիսկերը նվազեցնել, — ասաց Սարհատ Պետրոսյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ եթե ազգային անվտանգությանը վերաբերող հարց կա, ուրեմն պետք է հենց այս տարբերակով քննարկել ԱԱԾ-ի հետ, որ հետո թյուրըմբռնումներ չլինեն:

Վարչապետը հարցը հանեց օրակարգից: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ առաջարկեց շատ չհետաձգել հարցը՝ ենթադրելով, որ լուծումները եւ առաջարկները տեխնիկական կլինեն:

«Այս պրոցեսը պետք է հնարավորինս արագ տեղից շարժենք», — ասաց նա՝ առաջարկելով մեկ-երկու շաբաթ: Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Պետք չէ ափալ-թափալ անել: Երկու շաբաթում քննարկեք, եկեք համաձայնության, որ ճիշտ լինի»:

armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Իմ տարեվերջյան ասուլիսում պետք է ունենանք եւս հարյուր փաստ նոր Հայաստանի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր, անցկացնում է հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 33 հարց, որից 20-ը՝ չզեկուցվող: Մինչ օրակարգում ընդգրկված հարցերին անցնելը, […]
Share
Instagram
Telegram