Ադրբեջանն ասել է, որ կապահովի Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը

MasterNews

Ադրբեջանի ֆուտբոլային ասոցիացիան վստահեցրել է ՈՒԵՖԱ-ին, որ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մպիթարյանը Եվրոպա լիգայի եզրափակչին մասնակցելու հետ կապված խնդիրներ չի ունենա: Այս մասին գրում է ռուսական ТАСС գործակալությունը: Լրատվամիջոցը նշում է, որ ՈՒԵՖԱ-ն մեկնաբանություն է տվել հարցի շուրջ եւ ասել, որ Ադրբեջանն առանց խնդիրների վիզա կտրամադրի:

Նշվում է, որ ֆուտբոլիստներին վիզա տալը ստանդարտ գործընթաց է, որով անցնելու է նաեւ «Արսենալը»: Հետեւաբար Մխիթարյանի հարցում խնդիրներ չեն առաջանա: Լրատվամիջոցը նաեւ ընդգծում է, որ Ադրբեջանից վստահեցրել են, որ անվտանգության անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն:

«Արսենալը» 2018-19 մրցաշրջանի եզրափակչում հանդես գալու իրավունքը նվաճեց՝ կիսաեզրափակչում  շրջանցելով իսպանական «Վալենսիայի»: Մրցակիցը «Չելսին» է: Վճռորոշ հանդիպումը կայանալու է մայիսի 29-ին Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում:

 

Քրիստինա Խաչատրյան — armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Արթուր Վանեցյանի առաջարկով՝ կառավարության նիստի օրակարգից հարց հանվեց

Կառավարության այսօրվա նիստում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն անդրադարձավ նիստի  օրակարգում ընդգրկված Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգը եւ հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին որոշման նախագծին, որը ներկայացրել էր Անշարժ […]
Share
Instagram
Telegram