Իսպանիայի Սորիա քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

MasterNews

Քիչ առաջ Սորիայի քաղաքապետարանը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց Իսպանիայի «Արարատ» հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանը:

«Քաղաքային նիստի բոլոր 4 կուսակցությունները միաձայն ընդունեցին «Արարատ» Հայկական միության ներկայացրած միջնորդագիրը։ Միջնորդագիրը կարդաց քաղաքապետ Կառլոս Մարտինես Մինգեսը՝ հայտարարելով, որ Սորիան պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և հորդորում Կաստիլիա ի Լեոնի, Իսպանիայի և Թուրքիայի կառավարություններին՝ հետևել իրենց օրինակին, ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դատապարտել դրա իրականացնողներին»,- ասաց նա:

Zham.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Նոր Նորքի ոստիկանների բացահայտումը

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, բաժնի քրեական հետախույզների հետ մայիսի 6-ին Ավանի Խուդյակովի փողոցի […]

Կարդացեք նաև

Share
Instagram
Telegram